ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

… եթե, ուրեմն դեռ շատ խակ ենք պետություն ունենալու համար

… եթե, ուրեմն դեռ շատ խակ ենք պետություն ունենալու համար
12.08.2023 | 11:31

18 թվի կեղծ հեղափոխության մասին խոսելն արդեն պայմանավորված չէ քաղաքական հայացքներով:

Աշխարհայացքի թեմա է:

Փիլիսոփայական ու կրոնական մոտեցման հարց է:

18 թվի կեղծ հեղափոխության մասին խոսելով, կամ՝ չխոսելով, մենք ցույց ենք տալիս, թե ինչ դաստիարակություն ու կրթություն ենք ստացել:

Թե ինչ գրքեր ենք կարդացել, կարդացածն էլ՝ ինչպես ենք հասկացել:

Իրական քրիստոնյան չի կարողացել ասել.

- Հիմա ժամանակը չի:

Համ էլ, որ այդ թեմայով պառլամենտում խոսենք, ի՞նչ կփոխվի, որ այդ թեմայով մեր թերթում գրենք՝ ի՞նչ կփոխվի:

Մահմեդականն ու բուդդայականը ևս չեն կարող այդպես մտածել:

Մարդը, մարդու տղան առհասարակ, այդպես չի կարող մտածել:

Մինչև 18 թվին հազարավոր պատանիներին փողոց փակել տվողները, նրանց Աղդամ ու Ջաբրայիլ ուղարկողները, ցեղասպանության ենթարկողները, Շուշին՝ Շուշա կնքածները, Արցախը՝ Հայաստան է (Ադրբեջան է) հայտարարածները պատասխանատվության չենթարկվեն, բան չի փոխվելու:

Եթե այս կնճռոտ հարցին չենք կարողանալու տալ իրավական կամ այլ լուծում, ուրեմն դեռ շատ խակ ենք պետություն ունենալու համար:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ